понедельник, 24 марта 2014 г.

Ժառանգման իրավունք

Որպես իրավական ինստիտուտ` ժառանգումն առաջացել է մարդկային հասարակության զարգացման վաղ շրջանում, տոհմի քայքայման, առանձնացված ընտանիքների երևան գալու և մասնավոր սեփականության զարգացման հիման վրա: Մասնավոր սեփականության ամրապնդման ու զարգացման արդյունքում ձևավորվել է նաև սեփականատիրոջ ունեցվածքը նրա մահվանից հետո այլ անձանց անցնելու երևույթը, որն էլ անվանվել է ժառանգում: Նախնադարյան համայնական հասարակության գոյության ժամանակաշրջանում, հատկապես նրա զարգացման վաղ շրջանում, երբ մարդկանց պահանջմունքները և դրանց ապահովման միջոցները եղել են ոչ զարգացած, ժառանգությունը ժամանակակից հասկացությամբ գոյություն չի ունեցել, քանի որ ժառանգելու ոչինչ չի եղել: Սակայն հետագայում մարդկային հասարակության զարգացման շնորհիվ առաջացել է մասնավոր սեփականություն, դրա հետ միասին` մարդու` մահվանից հետո սեփականության հետագա ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ընդհանրապես սեփականության, հետևաբար և ժառանգման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից են: Ժառանգման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»: Ժառանգության վերաբերյալ իրավահարաբերությունը մանրամասն կարգավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը` ընդգրկելով 70-79 գլուխները: Ժառանգություն հասկացությունը տրված է օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասով, ըստ որի` Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ տվյալ օրենսգրքի կանոններով: Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե կտակ չկա, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նշված օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ քաղաքացու մահը: Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում` այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Ըստ կտակի` ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:

Դանտե Ալիգիերի

Ալիգիերի Դանտեն ստեղծագործել է 1280-ական թվականների սկզբից: Պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանտեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն և մարդ -անհատի հոգևոր աշխարհին: Դանտեն ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքական կյանքին: Հարել է «սպիտակ» գվելֆներին (առևտրաարհեստագործական շրջանների շահերը պաշտպանող կուսակցություն): «Սև» գվելֆների (քաղաքային ազնվականության կուսակցություն) հաղթանակից հետո տարագրվել է, հեռակա դատապարտվել մահվան: Ավելի ուշ հեռացել է «սպիտակներից»: Կյանքի վերջին 6 տարին անցկացրել է Ռավեննայում: 1304–09 թթ-ին իտալերեն գրել է «Խնջույք» փիլիսոփայական երկը, լատիներեն՝ «Ժողովրդական խոսքի մասին» մենագրությունը: Դանտեի ստեղծագործության գլուխգործոցը «Կատակերգություն» պոեմն է (գրել է մոտ 1307–21 թթ-ին), որը հետագայում անվանել են «Աստվածային կատակերգություն»: Այն մտածված է որպես տեսիլք-ճանապարհորդություն հանդերձյալ աշխարհ. բաղկացած է 3 մասից՝ «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Պոեմի հերոս Դանտեն մարմնավորում է մեղքերի մեջ կորած մարդկությանը: Պոեմն ամփոփում է միջնադարյան աշխարհայեցողությունը և այլաբանորեն մարդկությանը փրկության ու երջանկության ճանապարհն է ցույց տալիս: Դանտեն հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք, անցնում մեղքերի 9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքըրվում մեղքերից և Բեատրիչեի (աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ մտնում է Դրախտ: Պոեմի բազմաթիվ հերոսներից առանձնանում են իմաստուն ու ներողամիտ Վերգիլիոսը, քնքուշ ու գեղեցիկ Բեատրիչեն, հպարտ, կրքոտ, անհաշտ, միաժամանակ մարդկային տառապանքների հանդեպ զգայուն Դանտեն: Պոեմում բանաստեղծը շոշափել է գիտական-փիլիսոփայական հարցեր, արտացոլել նոր գաղափարներ ու պատմության դրվագներ, ներկայացրել պատմական դեմքերին: Գեղարվեստական ձևի ու բովանդակության տեսակետից պոեմը սահմանագիծ է եվրոպական նոր գրականության պատմության մեջ: Միջնադարյան գրականության մեջ առաջին անգամ մեծ տեղ է հատկացված բնության նկարագրությանը: Դժոխքում բնությունը դաժան և խստաշունչ է՝ սև ու արնագույն երանգներով, քավարանը նկարագրված է ծովի վրա գտնվող արևով ողողված լեռան պատկերով, որի գագաթին էլ ծաղկած մարգագետինն է ու կեչու անտառը՝ երկրային դրախտը: Դանտեն պոեմում այլաբանական պատկերներով նկարագրել է իր ապրած ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին: Երկը գեղարվեստական տպավորիչ պատկերներով հաստատում է Աստծու գոյությունն ու մարդու կյանքում աստվածայինի առաջնայնությունը: Դանտեի հումանիստական գաղափարների հիմքում հետաքրքրությունն է երկրային կյանքի, անհատի ճակատագրի նկատմամբ: Դանտեի ստեղծագործությունները հայերեն առաջինը թարգմանել են Վենետիկի Մխիթարյան միաբանները: Պոեմի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Արսեն Բագրատունին, 1866 թ-ին: XIX դարի վերջերին Արսեն Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշխարհաբար թարգմանությունը, որը տևել է շուրջ 30 տարի (1899–1930 թթ.): Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Արբուն Տայանը: Պոեմը լույս է տեսել 1947–59 թթ-ին: «Աստվածային կատակերգությունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ գրականության վրա: Միքայել Նալբանդյանը, Գաբրիել Սունդուկյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ դիմել են դանտեական թեմաներին:

вторник, 18 марта 2014 г.

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն



Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով: Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ: Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման: Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:


Էկոհամակարգեր

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` ( հին հուն.՝ οἶκος - բնակատեղի, բնակավայր և σύστημα - համակարգ),կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական էբնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Սողանքներ



Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։ Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի
ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։ Այսօր էլ մեր հանրապետությանը պատուհասած եւ սպառնացող տարաբնույթ աղետներից, իրենց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարին՝ մոտ 5 միլիարդ դրամ), առանձնանում են սողանքները։ Տարբեր չափերի ավելի քան երեք հազար օջախներն այսօր ընդգրկում են մոտ 65 հազար հեկտար տարածք։ Դրանցից հարյուրը քարուքանդ են անում բնակավայր ու արտադրություն, ավտոճանապարհ, երկաթուղի, այգիներ ու վարելահողեր։ Սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցված է 18 սողանքային մարմինների ակտիվացում, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ։ Սողանքներն անվանում են նաեւ փոքր (լոկալ) երկրաշարժեր։ ԵՎ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։ Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ ոտ առած, ջուր դառած փախչում։ Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։ Նրա խռովքը դառնում է անկասելի։


среда, 12 марта 2014 г.

christmas celebration in greece




St. Nicholas is important in Greece as the patron saint of sailors. According to Greek tradition, his clothes are drenched with brine, his beard drips with seawater, and his face is covered with perspiration because he has been working hard against the waves to reach sinking ships and rescue them from the angry sea. To members of the Eastern Orthodox Church, as are most Greek Christians, Christmas ranks second to Easter in the roster of important holidays. Yet there are a number of unique customs associated with Christmas that are uniquely Greek. On Christmas Eve, village children travel from house to house offering good wishes and singing kalanda, the equivalent of carols. Often the songs are accompanied by small metal triangles and little clay drums. The children are frequently rewarded with sweets and dried fruits. After 40 days of fasting, the Christmas feast is looked forward to with great anticipation by adults and children alike. Pigs are slaughtered and on almost every table are loaves of christopsomo ("Christ Bread"). This bread is made in large sweet loaves of various shapes and the crusts are engraved and decorated in some way that reflects the family's profession. Christmas trees are not commonly used in Greece. In almost every home the main symbol of the season is a shallow wooden bowl with a piece of wire is suspended across the rim; from that hangs a sprig of basil wrapped around a wooden cross. A small amount of water is kept in the bowl to keep the basil alive and fresh. Once a day, a family member, usually the mother, dips the cross and basil into some holy water and uses it to sprinkle water in each room of the house. This ritual is believed to keep the Killantzaroi away from the house. There are a number of beliefs connected with the Killantzaroi, which are a species of goblins or sprites who appear only during the 12-day period from Christmas to the Epiphany (January 6). These creatures are believed to emerge from the center of the earth and to slip into people's house through the chimney. More mischievous than actually evil, the Killantzaroi do things like extinguish fires, ride astride people's backs, braid horses' tails, and sour the milk. To further repel the undesirable sprites, the hearth is kept burning day and night throughout the twelve days. Gifts are exchanged on St. Basil's Day (January 1). On this day the "renewal of waters" also takes place, a ritual in which all water jugs in the house are emptied and refilled with new "St. Basil's Water." The ceremony is often accompanied by offerings to the naiads, spirits of springs and fountains.

Mike Tyson





Michael Gerard "Mike" Tyson (born June 30, 1966) is an American retired professional boxer. Tyson is a former undisputed heavyweight champion of the world and holds the record as the youngest boxer to win the WBC, WBA and IBF heavyweight titles at 20 years, 4 months, and 22 days old. Tyson won his first 19 professional bouts by knockout, 12 of them in the first round. He won the WBC title in 1986 after defeating Trevor Berbick by a TKO in the second round. In 1987, Tyson added the WBA and IBF titles after defeating James Smith and Tony Tucker. He was the first heavyweight boxer to simultaneously hold the WBA, WBC and IBF titles, and the only heavyweight to successively unify them. In 1988, Tyson became the lineal champion when he knocked out Michael Spinks after 91 seconds. Tyson successfully defended the world heavyweight championship nine times, including victories over Larry Holmes and Frank Bruno. In 1990, he lost his titles to underdog James "Buster" Douglas, by a knockout in round 10. Attempting to regain the titles, he defeated Donovan Ruddock twice in 1991, but he pulled out of a fight with undisputed heavyweight champion Evander Holyfield due to injury. In 1992, Tyson was convicted of raping Desiree Washington and sentenced to six years in prison but was released after serving three years. After his release, he engaged in a series of comeback fights. In 1996, he won the WBC and WBA titles after defeating Frank Bruno and Bruce Seldon by knockout. With his defeat of Bruno, Tyson joined Floyd Patterson, Muhammad Ali, Tim Witherspoon, Evander Holyfield, and George Foreman as the only men in boxing history to that point to have regained a heavyweight championship after having lost it. After being stripped of the WBC title, Tyson lost his WBA crown to Evander Holyfield in November 1996 by an 11th round TKO. Their 1997 rematch ended when Tyson was disqualified for biting Holyfield's ear. In 2002, he fought for the world heavyweight title at the age of 35, losing by knockout to Lennox Lewis. He retired from professional boxing in 2006, after being knocked out in consecutive matches against Danny Williams and Kevin McBride. Tyson declared bankruptcy in 2003, despite having received over $30 million for several of his fights and $300 million during his career. Tyson was well known for his ferocious and intimidating boxing style as well as his controversial behavior inside and outside the ring. Tyson is considered one of the best heavyweights of all time.[3] He was ranked No. 16 on The Ring's list of 100 greatest punchers of all time.[4] and No. 1 in the ESPN.com list of "The hardest hitters in heavyweight history".[5] He has been inducted into the International Boxing Hall of Fame and the World Boxing Hall of Fame.