вторник, 16 сентября 2014 г.

Չեմ կարող լռել...

Ես երբ դեռ փոքր երեխա էի, իմ ծնողները ինձ սովորեցրել են լինել բարի, լինել ազնիվ, հարգել մեծերին, պաշտպանել փոքրերին: Պապս միշտ պատմում էր հին սովորույթների մասին և ինձ հորդորում լինել ավանդապահ: Միշտ ասում էր, որ մենք հայ ենք, մենք իրավունք չունենք կտրվելու մեր արմատներից: Ծառը, որ արմատներից կտրես, ծառը կչորանա: Եթե մեր անցյալը մոռանանք կզրկվենք ապագայից: ինձ սովորեցնում էին, որ միշտ սիրեմ ու խոսեմ հայերեն, քանզի դա է մեր մայրենի լեզուն: Հիմա, ես դեռ նոր եմ թևակոխում պատանեկության շեմը, տեսնում եմ, որ իմ սովորածներից ոչինչ չի պահպանվում: Գովազդները գրվում են անգլերեն, հագնվում են եվրոպական ոճով, պարում են արաբական: Ես լինելեվ իմ ծնողների արժանի զավակը, չեմ կարող լռել: Լռել, կնշանակի կորցնել ամեն ինչ: Հակառակը, կոչ եմ անում չմոռանանք մեր անցյալը: Լինենք մեր ազգին արժանի զավակներ:

четверг, 4 сентября 2014 г.

ՎԱՍԻԼ ԲԻԿՈՎ 21-րդ դարի սարսափների մասին

Աշխարհում, ցավոք, ավելի շատ չարիք կա, քան բարին: Մենք գիտենք` ինչ է բարին, ինչ-որ պատկերացումներ, կանոններ ու բանաձևեր ունենք: Չարն անվերջ է ու չսահմանագծված, հակված է ձևափոխությունների ու վերամարմնավորումների: Ահա և մշտական սարսափի պատճառը: Կարծում եմ` այս հազարամյակում չարը հազիվ թե շատ տարբերվի այն ամենից, ինչ եղել է 20-րդ դարում: Թե չարից, թե չարի նկատմամբ մեր սարսափից հիանալի օգտվում են տարբեր տեսակի ու մակարդակի արկածախնդիրները` պայծառատեսները, գուշակները, որ ընդհանուր ոչինչ չունեն ոչ գիտության, ոչ իրականության հետ: Փոխարենը հիանալի գիտեն շուկան և պահանջարկները, ահա և ծաղկում են: Ուտոպիայի մասին Հիշենք ժողովրդին` ինչ եղել է, այն էլ լինելու է, ամեն ինչ վերադառնում է իր ափերին: Համոզված եմ, սա ապագայի ճշգրիտ բնորոշումն է: Ինչպես էլ այսօր ձգտենք գիտությամբ, փիլիսոփայությամբ, հասարակագիտությամբ ճշգրիտ բնորոշել ապագան, այն երբեք չի տեղավորվելու կանխատեսումների սահմաններում: Ապագան անկանխատեսելի ու անորսալի է, և դա է նրա հմայքն ու հրաշքը, նրա սարսափը: Գուցե այդ պատճառով է անորսալի կյանքի իմաստը: Ժողովրդավարության մասին Առարկելու ոչինչ չունեմ Ուինստոն Չերչիլին, որ ինչպես հայտնի է, նկատել է, թե ժողովրդավարությունը մարդկության ամենամեծ հայտնագործությունը չէ, բայց դրանից ավելի լավ բան դեռ չի հայտնագործված: Մարդու գոյության փորձը վկայում է, որ մարդիկ շատ դժվար են միմյանց հետ լեզու գտնում: Իսկ ժողովրդավարական համակարգը փոխըմբռնումի լավագույն պայմաններ է ստեղծում: Ժողովրդավարությունը բնավ էլ առանց արատների չէ, երբեմն էլ նզովյալ է, որ հաճախ է լինում մեզ նման երկրներում` հետխորհրդային տարածքում: Ես հաճախ եմ զգացել այդ միության հակաբնականությունը, թեև բնավ չէի ընդունում նրա փլուզումը գոնե իմ սերնդի օրոք: Բայց պատմությունը կախված է նաև դեպքերից: Ահա և այդ դեպքը կատարվեց ԽՍՀՄ-ում որոշակի տեղում, որոշակի ժամանակին: ԽՍՀՄ-ը պետք է փլուզվեր, որովհետև վերջին կայսրությունն էր, համենայն դեպս` Եվրոպայում: Խորհրդարանի և միապետության մասին Խորհրդարանը հասարակության ժողովրդավարական ու քաղաքական կուլտուրայի առաջին ցուցանիշն է: Ինչպիսին է խորհրդարանական կուլտուրան, նույնպիսին է ազգի կուլտուրան: Միապետությունը մեր օրերում կառավարման հնացած ձև է: Մենք գիտենք` ինչ է ռուսական միապետությունը և կարող ենք դատել այդ մասին: Եթե իր ժամանակին հնարավոր չեղավ պահպանել, այսօր առավել քան անհնար ու անիմաստ է վերականգնել: Տարագրության մասին Իհարկե դժբախտություն է: Պարտադրանք, որովհետև Աստծո ու մարդկանց օրենքներով բնական է ապրել սեփական տանն ու այնտեղ ինքնաարտահայտման հնարավորություններ ունենալ: Ցավոք, ներկա աշխարհում չափազանց շատ մարդիկ տարբեր պատճառներով (տնտեսական, քաղաքական և այլ) բնակության վայր են ընտրում ուրիշ երկրները: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուրն այդ իրավունքն ունի, որն ամրագրված է միջազգային իրավունքի փաստաթղթերով: Մեզնից յուրաքանչյուրին պատկանում է ամբողջ աշխարհը: Կարելի է հասկանալ այն պետություններին, որ կարգավորում են արտասահմանցիների ներհոսքը իրենց պետություններ` պաշտպանելով սեփական ազգային, քաղաքական, տնտեսական, մշակութային շահերը: Արտագաղթի խնդիրը բազմաբարդ է և պահանջում է համընդհանուր լուծումներ: Նախանձի և հումորի մասին Պետական խնդիրները շատ ավելի սերտ են առնչվում մարդու բնավորությանը, քան թվում է առաջին հայացքից: Օրինակ, նախանձը: Այդ զգացումը հատուկ է աղքատներին, մերժվածներին ու մարգինալներին: Պատահական չէ, որ չինացիները նախանձն անվանում են կարմիր աչքերի հիվանդություն: Միևնույն ժամանակ, այդ հատկությունը բնորոշ է հոգեբանությանը և բոլոր մարդկանց` դաստիարակության, նյութական վիճակի, նույնիսկ ծնյալ պաթալոգիաների բերումով: Անտարակույս, արգահատելի հատկանիշ է, և կարգին մարդը պիտի իրենից վանի կամ հնարավորինս ձերբազատվի այդ վիճակից: Նախանձն ունի ինչ-որ անբացատրելի ուժ, որ կործանում է և նախանձողին, և նրան, ում նախանձում են: Հումորը կարող է օգնել, երբ չի վիրավորում և բարի նկատառումներով է: Ցավոք, այսօր հումորն էլ վերարտադրվում է ինչ-որ վատորակ տեսակով, որը ես պարզապես չեմ հասկանում: Գրականության մասին Գրելը նախևառաջ դժվար, հոգնեցուցիչ աշխատանք է: Լինում են պահեր, երբ թվում է` հեղինակին ամեն ինչ հաջողվում է, բայց արձակագրի համար դա հազվադեպ վիճակ է: Ներշնչանքն առավել հաճախ բանաստեղծների հյուրն է: Գրողները փառասեր ու պատվախնդիր են, շատերը կարծում են` հենց նոր երկը հրատարակվի, Աստծո օրհնանքը պիտի հեղվի իրենց վրա: Ավաղ, առավել հաճախ վրա է հասնում հիասթափությունը: Ինչ արած: Այդ է մեր մասնագիտությունը: Գրականության մեջ ինձ միշտ գրավել են խառնվածքները: Դա նորություն չէ, և ես ավանդույթի ուժով հավատարիմ եմ մնում սոցիալական կարծրատիպերին և չեմ մոռանում Վ. Բելինսկու խորհուրդը` սոցիալականություն կամ մահ: Ուրիշ հեղինակների դեպքում էլ ես գնահատում եմ սոցիալական ուղղվածությունը, որ ռեալիստական արվեստի հիմքն է: Գրականության մեջ ինչ-որ սինթետիկ կերպարների ստեղծումը, ըստ իս, անարժան զբաղմունք է: Գրողը և քաղաքականությունը Գրողն, այնուամենայնիվ, մարդ է: Բացի այդ` քաղաքացի: Նա ապրում է որոշակի հասարակության մեջ, որից չի կարող սահմանազատվել: Ես երբեք չեմ ցանկացել զբաղվել քաղաքականությամբ, բայց ստիպված եմ եղել: Որովհետև բանականությունից բացի մենք օժտված ենք հույզերով, որոնք թույլ չեն տալիս անտարբեր լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր հայրենիքում:

Գաբրիել Գարսիա Մարկեսի 20 իմաստուն մտքերը

1) Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել: 2) Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, չի ստիպի քեզ արտասվել: 3) Մի՛ արտասվիր, որովհետև դա ավարտվեց, ժպտա՛, որովհետև դա պատահեց քո կյանքում: 4) Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց: 5) Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դա միևնույն բանը չէ: 6) Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի: 7) Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել: 8) Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որպեսզի իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը և վսեմացնում լավը: Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը: 9) Բոլոր մարդիկ երեք կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի: 10) Մահանալիս ես կզղջամ միայն այն դեպքում, եթե հանուն սիրո չմահանամ 11) Իմաստությունը այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ: 12) Նա մի վերջին ճիգ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նեխել էր, և չկարողացավ գտնել այն: 13) Ժամանակը չէր անցնում ... Այն շրջապտույտ էր գործում... 14) Ես չեմ հավատում Աստծուն, սակայն ես վախենում եմ նրանից: 15) Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 16) Հետո ես գիտակցեցի, որ հենց կյանքն է ոգեշնչման գերագույն աղբյուրը և որ երազները շատ փոքր մասն են այն հորձանուտի, որի անունն է կյանք: 17) Լրագրության մեջ միայն մի կեղծիքը կանխակալ է դարձնում ողջ աշխատանքը: Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ողջ ստեղծագործությունը: 18) Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստիպել հավատալ իր գրածներին: 19) Ազատությունը հաճախ պատերազմի առաջին վնասն է: 20) Հռչակավոր գրողը, ով ցանկանում է շարունակել իր գրական գործունեությունը, ստիպված է շարունակ պաշտպանվել հռչակից:

ԺԱՆ - ԼՅՈՒԿ ԳՈԴԱՐ

Ժան- Լյուկ Գոդար (ծն. 1930, Փարիզ, Ֆրանսիա) Դպրոց հաճախել է Նիոնում (Շվեյցարիա) դպրոցում, սովորել Ռոմեր լիցեյում, ապա ուսանել Փարիզի համալսարանում: Սորբոնում անցկացրած տարիներին սկսել է շփվել երիտասարդ կինոռեժիսորների և կինոգետների խմբի հետ, որն էլ ծնունդ տվեց ֆրանսիական «նոր ալիքին»: Ակնառու կարիերայի ընթացքում ստեղծել է ավելի քան 90 ֆիլմ, որոնց թվում են «Վերջին շնչում», «Կինը կին է», «Ապրել իր կյանքով», «Արհամարհանք», «Խենթ Պիեռոն», «Ալֆավիլ», «Արական, իգական» (1966), «Անունը՝ Կարմեն», «Դետեկտիվ», «Գովք սիրուն», «Սոցիալիզմ» գլուխգործոցները: Ֆիլմացանկ (ընտրանի) Պչրուհին (1955, կ/մ), «Բետոն» գործողությունը (1958, կ/մ), Բոլորի տղաների անունը Պատրիկ է (1959, կ/մ), Վերջին շնչում (1960), Շարլոտը և նրա ընկերը (1960, կ/մ), Ջրի պատմություն (1961, կ/մ), Կինը կին է (1961), Յոթ մահացու մեղքերը («Ծուլություն» նովելը, 1961), Ապրել իր կյանքով (1962), Փոքրիկ զինվորը (1963), ՌոԳոՊաԳ («Նոր աշխարհ» նովելը, 1963), Կարաբիներները (1963), Արհամարհանք (1963), Օտարների խումբը (1964), Աշխարհի ամենասհրաշալի խարդախությունները («Մեծն խաբեբան» նովելը, 1964), Ամուսնացած կին (1964), Ռեպորտաժ Օռլիի մասին (1964, վավ.), Ալֆավիլ (1965), Փարիզը տարբեր աչքերով «Մոնպառնաս-Լևալուա» նովելը, 1965), Խենթ Պիեռոն (1965), Արական, իգական (1966), Պատրաստված է ԱՄՆ-ում (1966), Երկու-երեք բան, որ գիտեմ նրա մասին (1967), Աշխարհի ամենահին արհեստը («Կանխագուշակություն կամ սերը 2000 թվականին», 1967), Վիետնամից հեռու («Կինոաչք» նովելը, 1967), Չինուհին (1967), Շաբաթավերջ (1967), Մեկին գումարած մեկ (1968, վավ.), Ֆիլմ՝ այլ ֆիլմի պես (1968), Հրճվալի իմանացություն (1968), Բրիտանիայի ձայները (1970, վավ.), Պրավդա (1970, վավ.), Արևելքից փչող քամի (1970), Պայքարն Իտալիայում (1971), Վլադիմիրը և Ռոզան (1971), Ամեն ինչ լավ է (1972), Նամակ Ջեյնին (1972, վավ.), Համար երկու (1975), Այստեղ և այլուր (1974, վավ.), Ի՞նչ կա չկա (1976), Մի քանի դիտարկում «Ով կարող է, թող փրկի (կյանքը)» ֆիլմի ռեժիսուրայի և նկարահանման մասին (1979, կ/մ), Ով կարող է, թող փրկվի (կյանքը) (1980), Կիրք (1982), Նամակ Ֆրեդի Բյուաշին (1982, վավ.), Չարչարանք (1982), Չարչարանք ֆիլմի սցենարը (1982, վավ.), Անունը՝ Կարմեն (1983), Ողջույն քեզ, Մարիամ (1985), Դետեկտիվ (1985), Մեղմ ու կոշտ (1986, կ/մ), Հանդիպելով Վուդի Ալլենին (1986, վավ.), Լիր արքա (1987), Մեներգ («Արմիդա» նովելը, 1987), Աջդ պահիր (1987), Խոսքի ուժը (1988, կ/մ), Նոր ալիք (1990), Գերմանիա, 1990 թվական (1991), Ընդդեմ մոռացման («Թոմաս Ուայնգայի օգտին» նովելը, 1991), Արվեստի մանկությունը (1992, կ/մ), Վայ ինձ (1993), Երեխաները Ռուսաստան-Ռուսաստան են խաղում (1993, կ/մ), Ողջույն քեզ, Սարաևո (1993, կ/մ), ԺԼԳ/ԺԼԳ. ինքնանկար դեկտեմբերին (1994, վավ.), Ֆրանսիական կինոյի 2 x 50 տարին (1995, կ/մ), Հավերժ Մոցարտ (1996), Կինոյի պատմություն(ներ) (1998, կ/մ ֆիլմաշար), Հին տեղը (1999, կ/մ), 21-րդ դարի ծնունդը (2000, կ/մ, վավ.), Գովք սիրո (2001), Տասը րոպեով ավեի մեծ. թավջութակ («Ժամանակի խավարում» նովելը, 2002), Ազատություն և հայրենիք (2002, կ/մ), Մեր երաժշտությունը (2004), Կինոյի պատմության (պատմությունների) ընտիր պահեր (2004, վավ.), Ահա մարդը (2006, կ/մ), Իսկական կեղծ անձնագիր (2006, վավ.), Աղետ (2008, կ/մ), Հարգանքի տուրք Էրիկ Ռոմերին (2010, կ/մ), Սոցիալիզմ (2010), Երեք աղետ (2013, կ/մ), Հրաժեշտ լեզվին (2014), Հառաչանքների կամուրջը (2014, կ/մ):

Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։ Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած Է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում Է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը' մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0, 85 կմ/կմ²։ Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ Է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։

Հայաստանի էներգետիկա

Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։[1] Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում։ Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը։[2] Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։ [3] Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։